Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 30.04.
A A
Սպորտ

Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է տվել ապրիլի 28-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: ՀԲՖ նոր ղեկավարության կողմից այն բավարարվել է:

«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն», - ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ՀԲՖ համաժողովին ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Հովհաննես Հովսեփյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ինքնաստեղծ Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան: