Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050840
A A
Պաշտոնական

Արցախը Ռուսաստանից ստացել է 15 հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ»,-,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար։