Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գանդիի արձանի պղծումը չպետք է ստվեր նետի հայ-հնդկական ջերմ հարաբերությունների վրա․Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Ա1⁺»-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանը այրելու դեպքին։

Նշեց, որ այսօր շատ ջերմ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ և դրանք մեզ համար շատ կարևոր են․

«Այդ երկրի հետ բերակամական հարաբերությունները բխում են նաև մեր երկրի շահերից, Մահաթմա Գանդին Հնդկական Հանրապետության հիմնադիրն է, հետաբար․ այդ երկրի սիմվոլն է և հնդիկ ժողովուրդը շատ նրբանկատորեն է վերաբերում նրան»։

Թորոսյանը դատապատեց արձանի պղծումը, միևնույն ժամանակ պնդեց՝ սա չպետք է ստվեր նետի հայ-հնդկական ջերմ հարաբերութունների վրա։

Ինչ վերաբերում է Գանդիի հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա եղել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մտերիմը, Թորոսյանն ասում է․

«Մահաթմա Գանդին սկսել է իր ազգային-ազատագրական գործունեությունը դեռևս շատ վաղուց՝ 1919-20-ականներից և պայքարել է Հնդկաստանը բրիտանական իմպերիալիզմից ազատագրելու համար, քանի որ այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայում ազատագրական պայքար է ծավալել նաև Մուստաֆա Քեմալը և ամեն դեպքում Քեմալին հաջողվել է դա ցույց տալ միջազգային իմպերիալիզմի դեմ պայքար, այս առումով նրանք ընդհանոր շահեր են ունեցել, և Գանդիի գործունեության մեջ ոչ թե կա հակահայ գործունեություն, այլ կա Քեմալ-Գանդի համագործակություն՝ ընդհանուր շահերի տիրույթում»,-ներկայացնում է Թորոսյանը։