Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն:

Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ հայտնաբերեցին ապօրինի պահվող 4 սվին-դանակ, «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ՝ լիցքավորված փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակի պայթուցիչ և մոտ 200 տարբեր տրամաչափի փամփուշտ։

Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։