Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050707
A A
Հասարակություն

Էմիրաթական Կարմիր մահիկը սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանում սովորող մուսուլման ուսանողներին

 Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակներում Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում ԱՄԷ դեսպանության միջոցով սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններում սովորող մուսուլման ուսանողներին՝ այդպիսով ամրապնդելով նվիրատվության և հանդուրժողականության արժեքները:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից, նախաձեռնությունը նվիրատվության ծրագրի շարունակությունն է, որը մեկնարկել է ապրիլի սկզբից և որի ընթացքում սննդի շուրջ 830 արկղեր են տրամադրվել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին: