Բացել լրահոսը Փակել լրահոսը
69893_b
A A
Պաշտոնական

Օշականում տուն է այրվել․ կա զոհ

Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։