A
A
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Տեղեկացնում է ԱՀ նախարարությունը։
Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: