Յան Նեպոմնյաշչին հաղթեց շախմատի հավակնորդների մրցաշարում և կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՏղամարդկանց շախմատի համաշխարհային թագն այս տարի կվիճարկեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու Յան Նեպոմնյաշչին:
Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ընթացող հավակնորդների նախավերջին տուրում ռուսաստանցի գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ նրան հետապնդող Անիշ Գիրին պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին: Այդպիսով, Յան Նեպոմնյաշչին մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող, քանի որ նա մեկ միավորի առավելություն ստացավ նիդեռլանդցի գրոսմայստերի նկատմամբ, բացի այդ անձնական հանդիպումներում դրական հարաբերություն ուներ` 1,5:0,5:
Մագնուս Կառլսեն – Յան Նեպոմնյաշչի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա այս տարվա նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը, Դուբայում: Աշխարհի չեմպիոն կհռչակվի առաջինը չորս հաղթանակ տանող (ներառյալ թայ-բրեյքը) շախմատիստը: