Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը New In Chess Classic մրցաշարի փլեյ-օֆֆում կմրցի Վեսլի Սոյի հետ

Առցանց ընթացող New In Chess Classic շախմատային մրցաշարում ավարտվեց խմբային փուլը: Մասնակից 16 շախմատիստները մեկ շրջանով խաղարկեցին փլեյ-օֆֆի ութ ուղեգրեր:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հաջող անցկացրեց վերջին հինգ տուրերը. նա երկու պարտիայում հաղթանակ տարավ, իսկ երեքն ավարտեց ոչ-ոքի: Մեր շախմատիստը 15 հնարավորից վաստակեց 9 միավոր և ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը մտավ փլեյ-օֆֆ և նվազագույնն ապահովեց 5000 դոլար պարգևավճար: Քառորդ եզրափակիչում մեր շախմատիստը կհանդիպի հենց Վեսլի Սոյի հետ: Ամերիկացու արգելքը հաղթահարելու դեպքում նա կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կառլսեն – Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ: