«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց «Կալյարիին». Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 33-րդ տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Կալյարիի» հետ: Հանդիպումը բավական գոլառատ ստացվեց և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով:
Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Երկրորդի սկզբում տանտերերը ևս երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Հռոմեացի ֆուտբոլիստները մնացած 25 րոպեում փորձեցին փրկել խաղը, սակայն նրանց հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը: Այդպիսով. «Կալյարին» հաղթեց 3:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց «Ռոմայի» պահեստայինների թվում, սակայն հանդիպման 59-րդ րոպեին մտավ խաղադաշտ, երբ հաշիվը 2:1 էր` հօգուտ «Կալյարիի»:
Այս պարտությունից հետո հռոմեական ակումբն էլ ավելի հեռացավ չեմպիոնների լիգայի գոտուց: «Ռոման» 55 միավորով շարունակում է ընթանալ 7-րդ հորիզոնականում և արդեն 10 միավորով ետ է մնում 4-րդ տեղում գտնվող «Ատալանտայից»:
«Կալյարին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և այշմ վաստակած 31 միավորով զբաղեցնում է 17-րդ անվտանգ հորիզոնականը: Նշենք, որ Ա սերիայի առաջնության ավարտին մնացել է 5 տուր: