Ըմբիշ Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը` բրոնզե մեդալ. Եվրոպայի առաջնություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ նվաճեցին Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Նախ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1 րոպե 56 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին և դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ մրցամարտում փորձեց առաջին անգամ հաղթել մեծահասակների խոշոր մրցաշարում, սակայն այս անգամ ավելի ուժեղ գտնվեց վրացի փորձառու ըմբիշ Շմագի Բոլկվաձեն, որը միավորներով հաղթեց 4:1 հաշվով և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:
82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց վրացի Այվենգո Ռիկաձեին և մնաց առանց մրցանակի:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այլևս մասնակից չունի առաջնությունում: Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: