Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բոբ Մենենդեսը հուզմունքով է ընդունել Բայդենի հայտարարությունը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի ակտիվ մասնակիցներին և Սենատում ճանաչման բանաձևի ջատագովներից մեկն է եղել տարիներ շարունակ:

«Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատում ներկայացրած իմ բանաձևը վերջնականապես ընդունվեց տասնամյակներ շարունակ խոչընդոտների բախվելուց հետո, ես չկարողացա զսպել արցունքներս:

Այսօր ես կրկին ապրեցի այդ հուզմունքը, երբ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց, որ միայն մի բառ կամ, որը բնութագրում է 106 տարի առաջ սկսված վայրագությունները՝ Ցեղասպանություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է սենատորը: