Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika plus
A A
Սպորտ

Արթուր Ավետիսյանը օղակների վրա գրավեց 4-րդ տեղը. Եվրոպայի առաջնություն (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկներին չհաջողվեց նոր մեդալ նվաճել Բազելում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Այսօր կայացած օղակների վրա վարժության եզրափակիչ մրցաշարում Արթուր Ավետիսյանը 14.866 միավորով գրավեց 4-րդ տեղը: Իսկ ահա փորձառու Վահագն Դավթյանը մրցավարների կողմից ստացավ 14.688 բալ և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 

Այս մրցաձևում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլեֆթերոս Պետրունիասը, որը վաստակած բալերով (15.400) բավական առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Նիկիտա Նագորնիից (15.033):

Վաղը կկայանան մնացած երեք մրցաձևերի եզրափակիչները: Մերոնցից հանդես կգա միայն Արթուր Դավթյանը, որն ուժերը կփորձի հենացատկում: