Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050230
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այսօր ոսեկ մեդալ է նվաճել Բազելում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Մեր մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ստացել է 14.266 միավոր և ռուսաստանցի Նիկիտա Նագորնիի հետ բաժանել է 1-ին հորիզոնականը: Սակայն Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Արթուր Դավթյանը, որն ավելի բարդ ծրագրով է հանդես եկել:

Այս մրցումներում մասնակցած Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով ցույց է տվել 4-րդ արդյունքը: Նա ընդամենը երեք հարյուրերորդական միավորով է զիջել բրիտանացի Ջո Ֆրազերին: