Բացել լրահոսը Փակել լրահոսը
odyan
A A
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունն իրագործվել է այս հողերի վրա և արդարությունը կարելի է վերականգնել միայն այստեղ․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում: 

Պատգամավորը մասնավորապես գրել է.

«Հայոց ցեղասպանությունն իրագործվել է այս հողերի վրա և արդարությունը կարելի է վերականգնել միայն այստեղ։

Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը։ 

Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանք 106 տարի արդարության են սպասում»։