Բացել լրահոսը Փակել լրահոսը
6466654
A A
Քաղաքականություն

Ռուս թյուրքագետ. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է»․ Ermenihaber.am

Ռուս քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հարցազրույց է տվել Regionmonitor լրատվականին: Նա անդրադարձել է Ցեղասպանությունից 106 տարի անց և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետևանքով Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներին, գրում է Ermenihaber.am-ը:

Նադեին-Ռաևսկին համոզված է, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովդի գոյությունը գտնվում է հանապազօրյա վտանգի տակ: 

Ռուս գիտնականը կապ է տեսնում Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած այս վտանգի և Թուրքիայի վարած քաղաքականության միջև:  Այս համատեքստում Նադեին-Ռաևսկին հետևյալ դիտարկումն է արել. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, ինչն, անխոս, զարգանում է, քանի դեռ կան այդ ծրագրերը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է:

Բանն այն է, որ Էրդողանի և Թուրքիայի իշխող վերնախավի ռազմավարությունը չի փոխվել: Եվ այդ ռազմավարությունը, ի դեպ, բազմավեկտոր է: Չպետք է կարծել, որ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է միայն պանթյուրքիզմի վրա, դա միայն իրենց քաղաքականության մի մասն է»:

Նա նշել է, որ բացի պանթյուրքիզմից Թուրքիայի իշխանությունների գործիքակազմում տեղ ունեն նաև իսլամիզմը, կամ այսպես կոչված չափավոր իսլամը և նեոօսմանիզմը:

Աղբյուր՝ Ermenihaber.am