A
A
Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:
«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է, որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»: