Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050148
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. Ադոնց (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն ասել-չասելու հարցին:

«Շատ կարևոր քայլ կլինի, եթե Բայդենի կողմից ասվի այդ բառը: Կարող եմ ասել նաև, որ ևս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները, մարդու ազատություններն արժևորվում այդ երկրում»,- նշեց Ադոնցը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է Ցեղասպանություն: