Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցեղասպանություն չճանաչող երկրները կարևորություն են տալիս իրենց քաղաքական շահին և ոչ արդարությանը․ Իտալիայի Սենատի անդամ (տեսանյութ)

Սենատի անդամ, «Forza Italia» կուսակցություն, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ (Իտալիայի նախկին վարչապետ Բետտինո Կրաքսիի դուստրն է)

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի ծայրահեղ ազգայնական կառավարությունը որոշել էր թրքացնել Անատոլիայի տարածաշրջանը և աքսորել ու ոչնչացնել հայկական էթնիկ պատկանելությունը։ Օսմանյան Կայսրության նպատակն էր բնաջնջել հայկական համայնքը որպես պատմական, մշակութային և քաղաքական միավոր։ Բոլոր ցեղասպանությունների «մայր» ցեղասպանության թվերը տպավորիչ են։ Շուրջ 1,500 000 հայեր սպանվեցին, ինչպես նաև թալանվեցին հայկական հողերը և հայերի գույքը։ Մի իրական հանցագործություն մարդկության դեմ, որը մինչ օրս սպասում է այն ազգերի կողմից ճանաչմանը, որոնք ավելի մեծ կարևորություն են տալիս իրենց քաղաքական շահին քան արդարությանը։ Հայ համայնքը շարունակում է հարգել նահատակների հիշատակը՝ հիշեցնելով մեզ բոլորիս, որ մենք երբեք չպիտի դադարենք հիշատակել այս դաժան հանցագործությունը, որովհետև ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ նմանատիպ սարսափելի դեպքերից։