Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի» (տեսանյութ)

Լորենա Լոպես Լակայե-«Եվրոպայի ազատ դաշինք»-ի նախագահ

Հայ ժողովրդի սիրելի ընտանիք, այդպես եմ անվանում, որովհետև եղբայրական ժողովուրդները կարող են ընտանիք համարվել։ Ազգային սգի ձեր այս օրը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որն ուղեկցվել է միլիոնավոր մարդկանց մահերով, սարսափելի տանջանքներով և արտաքսումներով, Բասկերի երկրից և Բրյուսելից՝ որպես Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ՝ Եվրոպայի քաղաքական կուսակցության, որը միավորում է ինքնորոշման իրավունքը սատարող եվրոպական 19 պետությունների և 46 կուսակցությունների, ձեզ ենք հայտնում մեր համերաշխությունը։ Այս տարին նախորդների նման չէ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն ու արհամարհումը հանգեցրին պատերազմի Արցախում։ Միջազգային հանրության լռությունը սպանում է՝ 1915-ին և նաև այսօր։ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ու մահմեդականացումը մի կողմից, Ադրբեջանի կողմից՝ որպես պետական քաղաքականություն իրականացվող ատելության սերմանումը մյուս կողմից, Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որի նպատակը շարունակում է մնալ նույնը՝ կյանքի կոչել պանթուրքիզմը։ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները չեն կարող անհաղորդ մնալ հրադադարի համաձայնագրի խախտումների նկատմամբ։ Նրանց միջնորդությունը չափազանց անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կողմից համաձայնագրերի իրականացումը պահանջելու համար, այսինքն՝ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր և այնպիսի պայմանների ստեղծմումը, որոնք կբերեն երխոսության և հակամարտությունների խաղաղ կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի։ Այստեղից մեր համերաշխության ողջույնն ենք հղում հայ ժողովրդին, նրա սփյուռքին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին