Բացել լրահոսը Փակել լրահոսը
7
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ նախագահը շեշտել է՝ պատերազմի ելքը վճռվել է հենց Թուրքիայի ունեցած հաջողության շնորհիվ

Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը  ներկայացրել է  հետպատերազմյան շրջանում Արցախի  Հանրապետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադառնալով  44-օրյա պատերազմին՝ ԱԺ նախագահը  շեշտել է, որ պատերազմի անմիջական կառավարիչը  եղել է Ադրբեջանի դաշնակից  Թուրքիան, և պատերազմի ելքն էլ վճռվել է հենց Թուրքիայի ունեցած հաջողության շնորհիվ: Խոսելով Արցախի ապագայի մասին՝ խորհրդարանի ղեկավարը միանշանակ կարևորում  է Արցախի հստակ կարգավիճակի հարցը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ներկայացրել Արցախ այցի նպատակը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել  մշտապես Արցախի ժողովրդի կողքին լինելու և աջակցելու:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ներառական կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ ԱՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ մի խումբ մասնագետների ուղեկցությամբ 5-օրյա վերապատրաստման դասընթացներ են  կազմակերպել Արցախի հոգեբանների, հատուկ մանկավարժների և լոգոպեդների համար: Նպատակը կրթության առանձահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների բարելավումն է, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության խմբի մասնագետների գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում ներկաները խոսել են ներառական կրթության առանձնահատկությունների, խնդիրների , ծրագրի նկատմամբ ձևավորված վերաբերմունքի, թիմային աշխատանքի, ծնող- ուսուցիչ- կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտ փոխհամագործակցության և   առհասարակ  ներառականության ու ոլորտի կարևորության մասին:

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը կարևորել է նման հանդիպումները հատկապես Արցախի համար այս բարդ ժամանակաշրջանում, և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը դարձնել  շարունակական:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրութթյան հետ կապերի բաժին