Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կառավարությունները կրկին ցեղասպանության պրոպագանդա են անում (տեսանյութ)

Ռաֆաել Լառեինա-Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ․ Հայոց ցեղասպանության այս նոր տարելիցի կապակցությամբ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին, նաև՝ Արցախում և սփյուռքում։ Եվ կարծում եմ, որ այս տարի հատկապես պետք է մեր աջակցությունը ցույց տանք հայ ժողովրդին, որովհետև ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կառավարությունները կրկին ցեղասպանության պրոպագանդա են անում, հայ ժողովրդի նկատմամբ ատելություն են սերմանում և կարծում եմ, որ հենց այս պատճառով անհրաժեշտ է, որ մենք՝ Եվրոպայի ժողովրդավարական ազգերս, մեր աջակցությունն ու պաշտպանությունը հայտնենք հայ ժողովրդի՝ իրենց սեփական մշակույթը, իրենց սեփական կյանքն ու պատմությունը ունենալու իրավունքին։ Կարծում եմ, որ Եվրոպայի ժողովրդավարական ազգերը պետք է առավել մեծ և իրական աջակցություն ցուցաբերեն հայ ժողովրդին։ Այդ պատճառով այսօր ուզում եմ Արցախի և աշխարհի տարբեր ծայրերում սփռված բոլոր հայերին իմ աջակցությունն ու աշխատելու պատրաստակամությունը հայտնել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Եվ շարունակել աշխատել, որպեսզի այլևս երբեք ցեղասպանություններ չլինեն ոչ Հայաստանում, ոչ էլ աշխարհի որևէ այլ կետում։