Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհկ
A A
Քաղաքականություն

ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին

Հայաստանի հանրապետական կուսակցությանը մտահոգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցն ու դրան հաջորդած դեպքերը։

«Խստորեն դատապարտում ենք երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների և ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,– նշված է հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն շեշտում է` Սյունիքը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։

«Տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին և դրանց անտեսմամբ։

Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մեր ազգային շահերին։ Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին»,– եզրափակել է ՀՀԿ–ն։