Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Հիմա ուզում եք հիմարությո՞ւն ասեմ կամ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ». Վահան Քերոբյանը՝ Տիգրան Խաչատրյանի հայտարարություն մասին (տեսանյութ)

Տարբեր բիզնեսի ներկայացուցիչ շատ ներդրողներ կան այս պահին, որ պատրաստ են մեծ գումարներ ներդնել ծրագրերի համար, այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պայուսակից հանեց ու ցույց տվեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ծրագրի նախնական տարբերակը, որ վերաբերում է Գյումրիի «Կումայրի» կենտրոնին։

Լրագրողներից մեկը նկատեց, որ այդ ծրագիրը նախկին իշխանությունների և հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն էր, նախարարը պատասխանեց․ «Մեզ մոտ կան տարբեր ծրագրեր, մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք և եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք»։

Գնաճի խնդիրը, որ հասարակությանն անհանգստացնող թեմաներից է, նախարարի խոսքով՝ իրենց և ՀՀ կենտրոնական բանկի մշտական ուշադրության կենտրոնում է ու իրենք հասկանում են, թե որքան դժվար է քաղաքացիների համար գնումներ կատարելն այսպիսի պայմաններում։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարող է նա խորհուրդ տալ քաղաքացիներին, ինչպես, օրինակ, նախկին նախարար Տիգրան Խաչատրյանն էր ոսպին փոխարինիչներ առաջարկում, Քերոբյանը պատասխանեց․ «Հիմա ուզում եք հիմարությո՞ւն ասեմ կամ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ»։

«Աշխարհում սննդամթերքի գներն են աճել և դա հայկական խնդիր չէ, այլ միջազգային է։ Ինչպես նաև տրանսպորտային ծախսերը Չինաստանից դեպի տարբեր երկրներ կտրուկ աճել են ու այդ պայմաններում գնաճն անխուսափելի էր։ Մարտ ամսին, օրինակ, մեր հարևան Թուրքիայում գնաճը եղել է 16%, մեզ մոտ՝ 5․6 կամ 8%, բայց դա չի նշանակում, որ մենք գոհ ենք», - ասաց Վահան Քերոբյանը։