Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանը այս ամենը արել է, որ հետ կանգնի ընտրություններից․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այս պահին կառավարական առանձնատան մոտ է, վերջինս լրագրողների հետ զրուցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Սյունիքից, բայց Սուրեն Պապիկյանը մնացել է. -Պապիկյանը հիմա այլ քաղաքականություն է որդեգրել, հարավիրում է ում կարողանում է, հարցնում է' ինչ է պետք, ենթադրում եմ, որ սա իրենց ապագա քարոզարշավի ձևն է,- հայտարարեց Հակոբյանը։

Վերջինս վստահ է' այսօրվա Սյունիքի իրադարձությունները կազմակերպվել են նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի արտահերթ ընտրություններից։ Հակոբյանը նաեւ տեսակետ հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանին տարան, ծուղակը գցեցին.

«Քանի որ  Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին նախորդել էր երկրի նախագահի այցը, ընդ որում' նախագահը զանգել էր քաղաքապետերին և փոխքաղաքապետերին և հարցրել, թե  արդյոք կարո՞ղ է գալ Սյունիք։ Ալեն Սիմոնյանը փախել է Սյունիքից վարչապետ կոչվածի հետ։ Ես կարծում եմ առաջին ռեպրեսիոն ալիքն ուղղված է լինելու Ագարակ գյուղին»,- եզրափակեց Հակոբյանը։