Բացել լրահոսը Փակել լրահոսը
A5EuyUCfk0ZarMhg
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար․ Փաշինյանը՝ սյունեցիներին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ առանց միջադեպի չանցավ։ Մարդկանց մեծ խումբ Մեղրիում  հավաքվել և թույլ չէր տալիս վարչապետին ու նրան ուղեկցող թիկնազորին առաջ շարժվել: Երկար ժամանակ ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցները չէին կարողանում հանգստացնել իրավիճակը: 

Իրավապահ մարմինները դժվարությամբ էին կարողանում զսպել լարված իրավիճակն ու հեռավորություն պահել: Քաղաքացիները բղավում էին․ «Մեղրիում դու տեղ չունես»:

Վարչապետը բարձրախոսով ասաց. «Ճիշտ եք` մենք ենք մեղավոր, ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար»: Նիկոլ Փաշինյանը մի քանի բակ մտավ` փորձելով խոսել բնակիչների հետ, սակայն մարդիկ հետևում էին նրան ու շարունակում վանկարկումները` թույլ չտալով խոսել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցողները լարված իրավիճակից հետո ի վերջո հեռացան Մեղրիից:

Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում   եւս տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։