Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե այդ ռազմագերիները լինեին գերմանացի կամ ֆրանսիացի, դուք ի՞նչ կանեիք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որ Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ 200 գերի է մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», - ասել է Մելքումյանը։