Բացել լրահոսը Փակել լրահոսը
175921951_4305763922791383_7223430979946070187_n
A A
Քաղաքականություն

Ջրականի շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 1 հայ զինծառայողի աճյուն

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Զինվորի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։