Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma miki
A A
Սպորտ

«Ռոման» պարտվեց «Տորինոյին». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» Թուրինում հանդիպեց տեղի «Տորինոյի» հետ:

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց հյուրերի խաղացող Բորխա Մայորալը: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց: Ընդմիջումից հետո աչքի ընկան միայն տանտերերը: Անտոնիո Սանաբրիան 57-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ փոխարինման մտած Զազան 71-ին առաջ մղեց իր թիմին: Հանդիպման վերջին րոպեին Թոմաս Ռինկոնը հաշիվը դարձրեց 3:1:

«Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների թվում, սակայն արդեն ընդմիջմանը փոխարինման մտավ և մասնակցեց երկրորդ խաղակեսին:

«Տորինոն» այս հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և 17-րդ տեղից բարձրացավ 15-րդ հորիզոնական: «Ռոման» երրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և այժմ 54 միավորով գտնվում է 7-րդ տեղում: