Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։  38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: