Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Շախմատիստներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը Սերբիայում զբաղեցրին 2-3-րդ տեղերը

Հայաստանի շախմատիստներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը մրցանակային տեղեր զբաղեցրին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Վերջին` 10-րդ տուրում, միմյանց հետ մրցեցին այն շախմատիստները, որոնք հավակնում էին մրցանակային տեղերի: Արթուր Դավթյանը հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բեռնադսկուն և վաստակեց 7 միավոր: Նրանից կես միավորով ետ մնաց Մամիկոն Ղարիբյանը, որը եզրափակիչ պարտիայում պարտության մատնեց հնդկուհի միջազգային վարպետ Շրի Շավիթային: 

Մեր շախմատիստները զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, քանի որ մրցաշարի միանձնյա առաջատար, ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը, նույնպես հաղթանակով ավարտեց վերջին պարտիան և վաստակեց 8 միավոր: