A
A
Գրիգալեւիչուսը հեռացավ «Միկայից»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկայի» լիտվացի հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչուսը «Ուլիսի» հետ խաղից հետո ակումբի ղեկավարությանը խնդրել է երկկողմանի խզել պայմանագիրը, ինչն անմիջապես ընդունվել է:
Ինչպես տեղեկացրեց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, լիտվացի ֆուտբոլիստը չի ցանկացել շարունակել ելույթները, քանի որ գտնում է, որ այլեւս հնարավոր չէ պայքարել Հայաստանի չեմպիոնի կոչման համար:
Հավելենք, որ Մինդաուգաս Գրիգալեւիչուսը «Միկա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին, այն բանից հետո, երբ չէր կարողացել փորձաշրջան անցնել Աղդամի «Ղարաբաղ» թիմում եւ մնացել էր առանց ակումբի: