Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե ԱՄՆ-ը ու Եվրոպան չմիջամտեն, Քոչարյանը ՌԴ-ի օգնությամբ նորից իշխանության կգա․ Շանթ Հարությունյան (տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ասում է, որ Եթե ԱՄՆ-ու Եվրոպան չմիջամտեն, Ռուսաստանի օգնությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության է գալու։ Նա պնդում է, որ այստեղ իշխանափոխություն կարող էր լինել անցած ամիս, երբ բանակի գեներալները ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց ԱՄՆ-ը, Եվրոպան իրենց հայտարարություններով կանխեցին այդ գործընթացը։

Շ․Հարությունյանը նաև համոզված է, որ թե 1999թ․ Հոկտեմբերի 27-ի, թե 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վրա կա Ռուսաստանի ազդեցությունը։ «Մարտի 1-ին ոչ թե հայ ոստիկանն է խփել, այլ ռուս դիպուկահարը։ Ձայնագրություն կա, որտեղ երկրորդ ձայնն է լսվում, ես լսել եմ, որ ռուս կինն ասում է, մահացած մարդ եմ ուզում, ու կրակոց է լսվում»,- ասում է նա։

Վերջինս նաև ասում է, թե անցած տարի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ռուսաստանն այնպես դավաճանություն արեց Հայաստանի նկատմամբ, որ հիմա պատրաստ է այստեղ զոհաբերել իր գործակալներին, միայն թե պատասխանատվությունը գցի իր վրայից։

 

Մանրամասները՝  տեսանյութում։