Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Հասարակություն

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում, այս մասին ֆբ-ի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ 
 
«Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
 
«Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:
 
Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»,- գրել է ռեկտորը: