Բացել լրահոսը Փակել լրահոսը
ակ
A A
Պաշտոնական

Սարահարթ գյուղում այրվել է վագոն-տնակ

Ապրիլի 12-ին, ժամը 16։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սարահարթ գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։04-ին, մարել՝ 17։45-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ), հարակից տնակի ճակատային պատի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) ևջերմահարվել՝մոտ 3 քմ հատվածը։