Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն փոխեց մրցավայրը

Սպորտ

Շախմատի 2011 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվող հավակնորդների մրցաշարը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից տեղափոխվել է Ռուսաստանի Կազան քաղաք: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը: Նման որոշում կայացնելու պատճառը եղել է այն, ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարերի հաղթող, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հրաժարվել էր հանդես գալ Բաքվում: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ ունեցած նախկին պայմանավորվածությունը, մրցաշարին կմասնակցեն ադրբեջանցի երկու շախմատիստներ:

Իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը որը ութ հավակնորդներից մեկն է, այսօր հայտարարել է, որ չի մասնակցի մրցաշարին, եթե այն անցկացվի Ռուսաստանում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այդ կապակցությամբ ասել է, որ պատրաստվում է նամակ ուղարկել Թոփալովին եւ խնդրել, որ փոխի իր որոշումը` ավելացնելով, որ նրա հրաժարվելու դեպքում հանդես կգա ՖԻԴԵ-ի Գրան-պրիում 3-րդ տեղը գրաված Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):