Բացել լրահոսը Փակել լրահոսը
rustam-gasparyan-1-e1607953613559
A A
Հասարակություն

Ռուստամ Գասպարյանն այսօր կդառնար 60 տարեկան (տեսանյութ)

Այսօր Ռուստամ Գասպարյանի ծննդյան օրն է եւ  այսօր էլ նրա ստեղծած "Սեւ հովազ" ռազմահայրենասիրական հկ ֊ի համագումարն էր։
Այսօր համագումարը Ռուստամ Գասպարյանին հավերժ նախագահ ընտրեց։
Ընտրեցին նաեւ "Սեւ հովազ" վարչության կազմ եւ այդ կազմն էլ նրա եղբորը՝  Սերոբ Գասպարյանին հկ-ի նախագահ ընտրեց։
 
Արմավիրի Ալտ հ/ը ֆիլմ է պարաստել արխիվային նյութերից՝ նվիրված Ռուստամ Գասպարյանին։
 
Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը զոհվել էր, իսկ ինքը՝ ծանր վիրավորում էր ստացել արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ: Հոկտեմբերի 15-ին Ռ. Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։  Հոկտեմբերի 17-ին հայտնեցին Ռուստամ Գասպարյանի մահվան մասին լուրը։
 
Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:

Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։