Բացել լրահոսը Փակել լրահոսը
1813236
A A
Հասարակություն

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
 
Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:
 

1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:

Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 
 
Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արման Նավասարդյանի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին:
 
Արման Նավասարդյանը երկար տարիներ Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն էր, իսկ վերջին ժամանակներս՝ նույն ամբիոնում գիտական խորհրդատու էր: