Բացել լրահոսը Փակել լրահոսը
6847715dca47aceabcfa0aa29b64a805
A A
Հասարակություն

Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ. Shamshyan

Երեկ ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:00-ին  Իջևան-Դիլիջան  ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում  բախվել են 35- ամյա Վահրամ Օրդինյանի վարած «Mercedes E» մակնիշի  90 օօ 901համարանիշի և 55-ամյա Աղաջան Ներկարարյանի վարած  «Vaz 2110» մակնիշի 40 TT 707 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  Ա․ Ներկարարյանը, «Mercedes E»-ի  ուղևորներ 15-ամյա Նոնա, 18-ամյա Գագիկ  Փաշինյանները տեղի ուժերով հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:  Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։