Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tatev 10.04.
A A
Սպորտ

Տաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան նաև 87 կգ քաշային կանայք:

Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը երկամարտի 221 կգ (101+120) արդյունքով 12 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դարիա Ախմերովան, որը երկամարտում ցույց տվեց 246 կգ արդյունք (108+138):

Վաղը առաջնության վերջին օրն է: Մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ծանրորդները,այդ թվում հայաստանցի Արփինե Դալալյանը (+87 կգ) և Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ):