Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga simon
A A
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ և դուրս մնաց պայքարից

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին չհաջողվեց մեդալ նվաճել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Մեր 109 կգ քաշային մարզիկը 190 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց հրում վարժությունում և արժանացավ փոքր ոսկե մեդալի: Ավաղ, պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ իրեն ենթարկել տալ 227 կգ ծանրաձողը: Արդյունքում, առաջնության ֆավորիտը 0 ստացավ և դուրս մնաց պայքարից:

Այս քաշային կարգում հաղթեց ուկրաինացի Դմիտրո Չումակը, որը երկամարտում ցույց տվեց 407 կգ արդյունք (181+226):

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը (կանանց 87 կգ)։