Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga bronz
A A
Սպորտ

Հակոբ Մկրտչյանը 3-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ծանրորդ Հակոբ Մկրտչյանը մրցանակային տեղ զբաղեցրեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 96 կգ քաշային կարգի ծանրորդների պայքարում մեր մարզիկը անհաջող մեկնարկեց և պոկում վարժությունում 160 կգ արդյունքով զբաղեցրեց ընդամենը 7-րդ տեղը: Սակայն, հրում վարժությունում բարձրացնելով 212 կգ ծանրաձողը, Հակոբ Մկրտչյանը գրավեց 2-րդ տեղը և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում մեր ծանրորդը 372 կգ արդյունքով բավարարվեց 3-րդ տեղով և արժանացավ բրոնզե մեդալի:

Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 0 ստացավ և դուրս մնաց պայքարից:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Անտոն Պլեսնիոին, որը երկամարտում ցույց տվեց 393 կգ (180+213) արդյունք: