Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուսհավաք պատանի շախմատիստների համար, միաժամանակյա խաղ գրոսմայստերների հետ

Հայաստանի շախմատի ակադեմիան այս օրերին Արզնիում կազմակերպում է ուսումնամարզական հավաք իր լավագույն սաների համար։

Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի ֆեյսբուքյան էջը, Հայաստանի լավագույն մարզիչներն ու շախմատիստները հավաքի ընթացքում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են երեխաներին: Մասնավորապես՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, սաների հետ հանիպման ժամանակ կիսվել է իր փորձով և խորհուրդներով: Նա, ինչպես նաև գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, անցկացրել են միաժամանակյա խաղ:

Հավաքի շրջանակներում կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար, որի արդյունքում 1-5-րդ տեղերը գրաված մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ, որտեղ նրանք կմրցեն մարզիչների և գրոսմայստերների հետ:

Շախմատի բովանդակալից պարապմունքներից բացի, պատանի շախմատիստներն ակտիվորեն մասնակցում են նաև տարբեր սպորտային և ժամանցային խաղերի: