A
A
Դեսպանը կարևորել է շուտափույթ ականազերծումը Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 7-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսն այցելեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում առկա ականային վարակվածության խնդիրները և համառոտ պատմեց ականազերծման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։
Դեսպանն իր հերթին կարևորեց շուտափույթ ականազերծումը Հայաստանում՝ կապված մարդու ազատ տեղաշարժման և աշխատանքի իրավունքի, ինչպես նաև՝ համաչափ տնտեսական զարգացման հետ։ Դեսպանը հավելեց, որ առկա խնդիրները կքննարկի Նիդերլանդների Թագավորության կառավարության հետ, հակաականային ոլորտում հնարավոր համագործակցության համար:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ