Բացել լրահոսը Փակել լրահոսը
171145750_2917152781859165_1900698799221332364_n
A A
Պաշտոնական

Բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (ՀԱՊԱԿ) կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակներում:
 
Պետական ծրագրով նախատեսված հիմնանորոգման արդյունում կենտրոնը կբարեկարգվի, կկառուցվեն նոր մասնաշենքեր և կցակառույցներ:
 
Վերակառուցման արդյունքում բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա:
ՀԱՊԱԿ-ում հիմնովին նորոգվում է նաև մանկական առանձնացված բաժանմունքը, որն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ: