Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի Սարսանգի ջրամբարում ծիածանափայլ իշխանի 40,000 մանրաձուկ են բաց թողել (տեսանյութ)

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, իսկ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառ տնկման և անտառ վերականգնման համար։ Այս և այլ հարցեր քննարկվել են աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ու ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը: Անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերին, հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող խնդիրներին: