Բացել լրահոսը Փակել լրահոսը
170264414_2916557555252021_8838584230440950464_n
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարն այցելել է բուժկենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
 
Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:
 
Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, իրականացվող ծառայությունների ծավալներին և հագեցվածությանը։
 
ՀԱԿ-ի տնօրեն Արեգա Հակոբյանը նախարարին է ներկայացրել նաև մանկական բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքը. հիմնանորոգված բաժանմունքն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ: Այցի ընթացքում քննարկվել է նաև առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող արդյունավետ բուժման հնարավորությունները: