Բացել լրահոսը Փակել լրահոսը
170875275_829182384300523_4272310978879034802_n
A A
Պաշտոնական

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։