Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դումանյան
A A
Պաշտոնական

Վահրամ Դումանյանը մեկնել է ՌԴ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: 

 

Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ:

 

ՀՀ ԿԳՄՍ բարձրաստիճան ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկներով: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ