Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հյուրերի հաղթանակով. «ՊՍԺ»-ն և «Չելսին» մոտեցան չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին ևս երկու հանդիպում:

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: Առաջին խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին և ստացան շոշափելի առավելություն: Մյունխենցիները մինչև ընդմիջում ետ բերեցին մեկ գնդակ, իսկ հետո նաև հավասարացրին հաշիվը: Սակայն, ֆրանսիացիները կարողացան բեկում մտցնել խաղի մեջ և հաղթեցին 3:2 հաշվով: Գործող գավաթակրին` «Բավարիային», հարկավոր է պատասխան խաղում հաղթել երկու գնդակի առավելությամբ, որպեսզի շարունակի պայքարը մրցանակի համար:

Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուն» իր հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական խաղում 2:5 հաշվով պարտվել էր «Վեսթ Բրոմվիչին»: Սակայն, այս անգամ լոնդոնցիները յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին, իսկ սեփական դարպասը պահպանեցին անառիկ: Արդյունքում, «Չելսին» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ և կիսաեզրափակիչ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 13-ին:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա

1/4 եզրափակիչ

Առաջին խաղեր

«Բավարիա» - «ՊՍԺ»՝ 2:3

Գոլերը. Չուպո-Մոտինգ` 37, Մյոլլեր` 60 – Մբապե` 3, 68, Մարկինյոս` 28:

 

«Պորտու» - «Չելսի»` 0:2

Գոլերը. Մաունտ` 32, Չիլվել` 85: